Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. կայացել է ավագանու հերթական նիստը

14.05.2024

Երևանյան 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի: Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառում: Հերթական նիստում ավագանին հաստատեց «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: 
Եվրոպական ներդրումային բանկի կողմից գնահատված ծրագրի ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է, որից 2 մլն-ը կտրամադրի Երևանի քաղաքապետարանը, բանկի կողմից տրամադրվող վարկը՝ 25 մլն եվրո է, «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը՝ 10.1 մլն եվրո:
***
Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: 
***
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:  

***
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի հունիսի 25-ին: 
 

Լուսանկարներ