Երևանի բազմաբնակարան շենքերում փոխարինվել է 2560 վերելակ
13.05.2026
Երևանի քաղաքապետարանի կողմից նոր թափով շարունակվում է բազմաբնակարան շենքերի հին ու խարխուլ վերելակների փոխարինումը նորերով, որոնք ավելի հարմարավետ են ու անվտանգ։ Նոր վերելակները համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին։ Մինչև այժմ փոխարինվել է 2560 վերելակ, մնացել է փոխարինելու 1822-ը։