Երևանի ավագանու անդամները ծանոթացել են կատարված ու համայնքային կառույցներում ընթացիկ աշխատանքներին

14.03.2025

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը Երևան քաղաքի ավագանու անդամների հետ շրջայց է կատարել Գետառի վրա կառուցված մաքրման կայանում՝  ծանոթանալով նաև Հրազդան գետի վրա տեղադրված աղբաորսիչ սարքերի միջոցով կատարվող աշխատանքներին: 
Հաջորդ աշխատանքային կանգառը Երևանի սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում էր,  որտեղ շարունակվում են  միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգման աշխատանքները:

Լուսանկարներ