Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ կլինեն
08.10.2024
Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան` տոնենք։
Երևանի 2806-ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։
Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի։
Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոներ։
Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։