Երևանը` տոնական լույսերի մեջ

11.10.2015

Իր ծննդյան 2797-րդ տարեդարձի օրը տոնական էր նաև գիշերային Երևանը: Քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, այգիներն ու պուրակները շքեղ ու ձևավոր լույսերի մեջ էին, ինչը երևանյան տոնական մթնոլորտին առանձնահատուկ գեղեցկություն էր հաղորդել:

Երևանում զբոսնող զբոսաշրջիկները, տպավորված մայրաքաղաքի լուսային ձևավորմամբ, ընդգծել են, որ գիշերային մայրաքաղաքն իր գեղեցկությամբ և հմայքով չի զիջում ցերեկայինին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին