Երևանը տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորում է իր ծննդյան օրը

14.10.2017

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին քաղաքամայր Երևանը սկսել էր նախապատրաստվել դեռ մի քանի օր առաջ, իսկ այս կեսգիշերից տոնական լուսավորությամբ և հանդերձանքով մայրաքաղաքն արդեն պատրաստ էր դիմավորելու ծննդյան օրը: 

Գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակներն արդեն առավոտյան ուրվագծեցին տոնական ձևավորման ամբողջական պատկերը՝ բոլորին փոխանցելով սիրո քաղաքի ջերմությունն ու հմայքը: Գովազդային վահանակներն ու էկրաններն էլ ողողված են Երևանի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորանքներով:
Երևանի քաղաքապետարանը մասնավոր կառույցների հետ համատեղ արել է առավելագույնը՝ մեր համաքաղաքացիների և այս օրերին Երևանում գտնվող հյուրերի համար տոնական մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանը տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորում է իր ծննդյան օրը