Երևանը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին. ավագանին ամփոփեց 2-րդ նստաշրջանի աշխատանքները

25.06.2024

Երևան համայնքը 2024թ. բյուջեից շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին: Այսօր կայացած նիստում ավագանին միաձայն հավանություն տվեց որոշման նախագծին:  
***
«Մաքս Մեդ» ՍՊԸ-ն շուրջ 600 մլն դրամի ներդրում կանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում: Երևանի ավագանու որոշմամբ մասնավորին տրված հավատարմագրային կառավարման ժամկետը երկարաձգվեց ևս հինգ տարով: Ներդրումային ծրագիրը հնարավորություն կտա էլ ավելի հզորացնել բժշկական կենտրոնի ժամանակակից տեխնոլոգիաներն ու քաղաքացիներին մեկ վայրում մատուցել անհրաժեշտ բոլոր ծառայությունները: 
***
Այսպիսով՝ Երևանի ավագանին ամփոփեց 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրը 3-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 10-ին: 

Լուսանկարներ