«Երևանը մարդիկ են, ովքեր իրենց նվիրումով ու աշխատանքով ամեն օր ավելի լավն են դարձնում մեր քաղաքը». քաղաքապետ Տիգրան Ավինյան

24.10.2025

Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին: 
Պարգևատրվել են նաև Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այն աշխատակիցները, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար: 
 

Լուսանկարներ