«Երևանը կարդում է». փետրվարի 21-22-ը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում
Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ», Սոնա Գյուլխասյան- Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։
Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ, ինչպես նաև արտիստներ։ Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կլինեն վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։ Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը կառաջարկվեն մինչև երեսուն տոկոս զեղչով: