Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքում
03.03.2025
Գարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը: