Երևանը ջազ էր լսում՝ Կասկադի պուրակի բեմից

21.08.2015

«Երևանյան ամառ 2015»-ի եզրափակիչ միջոցառումներից էր ջազի օրը։ «Քաղաքը ջազ է լսում» խորագրով համերգն ունկնդրելու էին եկել բազմաթիվ երաժշտասերներ։ 

Բացօթյա բեմում էին երևանյան ամենահանրահայտ ջազմեններն ու ջազբենդերը՝ Արմեն Թութունջյանը՝ «Չիկո և ընկերներ» բենդով, Լևոն Մալխասյանը, «MARBEY & Free Form» ջազ բենդը, Գարիկ Սարիբեկյանի «Նյուանս» էթնոջազ բենդը` հայ ու արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ