Երևանը ջազ է լսում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմալջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ Գևորգյանը, Դեյվ Գյոդակյանը, Աննա Կոստանյանը։
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը վայելեցին ջազը` երևանյան երանգով։