«Երևան Սիթի Տուր»՝ Երևանի հատուկ դպրոցների սաների համար

15.10.2015

Էրեբունի-Երևանի 2797-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը անակնկալ է պատրաստել նաև հատուկ խնամքի կարիք ունեցող շուրջ 400 երեխաների, որոնց թվում` Երևանի հատուկ դպրոցների աշակերտների, մանկատների սաների համար։

Նախաձեռնության իրականացման առաջին օրը տեսողության խանգարում ունեցող երեխաների հ. 14 հատուկ դպրոցի, ինչպես նաև հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի սաները «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի երկհարկանի ավտոբուսներով շրջել են Երևանում, գիդ-էքսկուրսավարների բացատրությամբ ծանոթացել մայրաքաղաքի տեսարժան վայրերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին