«Երևան՝ Սիրո քաղաք». տոնախմբում են նաև մանուկները

14.10.2017

Երևանի հիմնադրման 2799-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքում ուրույն ձևաչափով և տրամադրությամբ առանձնացել է նաև Կիրովի անվան մանկական զբոսայգում կազմակերպված տոնական ծրագիրը: Հատուկ փոքրիկ երևանցիների համար նախատեսված հարթակում իրար են հաջորդել տիկնիկային ներկայացումները, հետաքրքիր հնարքներով ուղեկցվող աճպարարների ելույթներն ու խաղ-մրցույթները, որոնց, ի դեպ, մեծ խանդավառությամբ և մանկական անմիջականությամբ մասնակցել են այգում ներկա բոլոր փոքրիկները: Նրանց ուրախ տրամադրությունն էլ իրենց ներկայությամբ ամբողջացրել են հայտնի և սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: 

Տոնական ծրագրում կատարումներով հանդես են եկել պատանի կատարողները:
Իրենց գոհունակությունը փոխանցելով կազմակերպիչներին՝ մանուկների համար լիարժեք տոն ապահովելու համար, այգում ներկա երեխաների ծնողները նաև շնորհավորել են սիրելի քաղաքի տոնն ու ընդգծել, որ տոնական Երևանում ամեն քայլափոխի զգալի և տեսանելի է սիրո քաղաքի ջերմությունը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան՝ Սիրո քաղաք». տոնախմբում են նաև մանուկները
Տեսնել ավելին