«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր յոթերորդ
«Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո իրականացվող սոցիալական ծրագրով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն արդեն 7-րդ օրն այցելում են երևանաբնակ ընտանիքներ՝ փոխանցելու նրանց մայրաքաղաքի սերն ու ջերմությունը և, իհարկե, անակնկալ նվեր՝ Երևանի հիմնադրման 2799-ամյակի կապակցությամբ:
7-րդ օրվա ընթացքում պատասխանատուներն այցելել են Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող 320 ընտանիք:
Ծրագրի պատասխանատուների խոսքերով՝ արդեն մեկ շաբաթ շարունակվող ծրագրի ընթացքում իրենք հասցրել են այցելել ինչպես սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, այնպես էլ արվեստագետների, գիտնականների, մանկավարժների և մի շարք այլ վաստակաշատ անձանց ընտանիքներ:
Հիշեցնենք, որ Երևանի հիմնադրման 2799-ամյակի կապակցությամբ այս տարի սոցիալական ծրագրում ընդգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ:
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը կամփոփվի հոկտեմբերի 11-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն