«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է, օր ութերորդ

10.10.2017

Երևան քաղաքի հիմնադրման 2799-րդ ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը, որն այս տարի անցկացվում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո, թևակոխել է ավարտական փուլ:
8-րդ օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են թվով 291 ընտանիք, փոխանցել նրանց Երևանի քաղաքապետի շնորհավորանքը մայրաքաղաքի ծննդյան առթիվ և անակնկալ նվերներ կենցաղային տեխնիկայի տեսքով:
Հատկանշական է, որ մեծ ոգևորությամբ ընդունելով շնորհավորանքները, ընտանիքների անդամներն իրենք էլ շտապում էին շնորհավորել երևանցիներին և տարբեր մաղթանքներ հղել նրանց:
Հիշեցնենք, որ Երևանի 2799-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարի ծրագրում ընգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ, այդ թվում սոցիալական տարբեր խմբերում ներառված, ինչպես նաև արվեստագետների, գիտնականների, առողջապահության աշխատակիցների, մանկավարժների և այլ վաստակաշատ անձանց ընտանիքներ:
«Երևան՝ սիրո քաղաք» ծրագրի ավարտը նախատեսված է հոկտեմբերի 11-ին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը  շարունակվում է, օր ութերորդ
Տեսնել ավելին