«Երևան՝ սիրո քաղաք». նոր երգ՝ նվիրված 2799-ամյա քաղաքամայր Երևանին

10.10.2017

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն` մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ թողարկվել է նոր երգ «Երևան՝ սիրո քաղաք» անվանումով:
Երաժշտության հեղինակն է Արա Թորոսյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:
Հայկական էստրադայի տարբեր սերունդներ ներկայացնող երգիչներ Արսեն Սաֆարյանի, Արթուր Իսպիրյանի, Զարուհի Բաբայանի, Էմմա Ասատրյանի, Էռնա Միրի, Միհրան Ծառուկյանի, Ռադիկ Գաբրիելյանի, Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ ձայնագրված «Երևան՝ Սիրո քաղաք» երգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ, որի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը, պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը:
Ջերմ ու բարի, հյուրընկալ ու սիրո քաղաք Երևանին նվիրված երգի տեսահոլովակը դիտեք հղումով՝ https://www.youtube.com/watch?v=Mg0aeMWceho:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան՝ սիրո քաղաք». նոր երգ՝ նվիրված 2799-ամյա քաղաքամայր Երևանին