Երևան-Ռիգա գործակցությունը նոր ուղղություններ կընդգրկի

20.11.2025

Աշխատանքային այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Վիեստուրս Կլեյնբերգսի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են երկու մայրաքաղաքների միջև հաստատված կապերին ու նախանշել մի շարք ուղղություններ, որոնք կարող են ընդլայնել առկա գործակցությունը:
Արմեն Փամբուխչյանը Ռիգայի քաղաքապետին է ներկայացրել Երևանում նախաձեռնված այն բարեփոխումներն ու նախագծերը, որոնք ուղղված են քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմանը: Որպես գործակցության նոր ուղղություններ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է աղբահանության ու սանմաքրման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաև «խելացի քաղաքի» լուծումների ներդրումը քաղաքային կառավարման համակարգում։
Ռիգայի քաղաքապետ Վիեստուրս Կլեյնբերգսը բարձր է գնահատել Երևանի նախաձեռնություններն ու ընդգծել, որ Ռիգան պատրաստ է համագործակցել ինչպես ոլորտային փորձի փոխանակման, այնպես էլ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում։
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին