«Երևան կլասիկ ֆեստ»
«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի մեկնարկն այսօր տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարութամբ։
Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։
Փառատոնն իր շուրջն էր համախմբել թե՛ երևանցիներին, թե՛ մայրաքաղաքի հյուրերին։
Քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով առաջիկա օրերին հանդիսատեսին կներկայանան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: