Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կիլիկիա» զարդերի հավաքածուի ցուցադրություն

09.03.2023
Մշակույթ

Մարտի 7 - ից ապրիլի 7 - ը  Երևան քաղաքի պատմության թանգարանում գործելու է Արմեն Վարդապետյանի  «Կիլիկիա» զարդերի հավաքածուի ցուցադրությունը, որում ներառված են Կիլիկիայի հայկական մանրանկարների ներշնչանքով ստեղծված զարդեր: Մանրակրկտորեն պատրաստված, ինքնատիպ աշխատանքները տպավորիչ են նաև պատմական  այդ ժամանակահատվածին բնորոշ գունային  լուծումներով:
Զարդերից բացի ցուցադրությունում ներկայացված են նաև քանդակներ և գծանկարներ, որոնցով հեղինակը դիտողին փորձել է հաղորդակից դարձնել Կիլիկիայի մշակույթին ու պատմությանը:
Արմեն Վարդապետյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, իսկ 2021թ. կայացած զարդերի 9-րդ միջազգային ցուցահանդեսում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին