«Երևան» բժշկագիտական կենտրոնն արդիականացվում է
Հիմնանորոգվում և արդիականացվում է «Երևան» բժշկագիտական կենտրոնը:
2024 թվականի ընթացքում «Երևան» բժշկագիտական կենտրոնում ներդվել են մի շարք նոր ծառայություններ, այդ թվում՝ ինտերվենցիոն սրտաբանության ծառայությունը, ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, ուրոլոգիական, վերականգնողական ծառայությունները:
Բաժանմունքները վերազինվել են. ընդհանուր առմամբ 2024 թվականին կազմակերպությունը ձեռք է բերել 453 301 403 դրամի սարքավորումներ, համակարգչային տեխնիկա և գույք, որից 300.000.000 դրամը տրամադրել է համայնքը:
Կենտրոնում շարունակվում է լայնածավալ շինարարությունը: 2024թ. ընթացքում բարեկարգվել են աչքի կլինիկայի մասնաշենքերը, 5-րդ մասնաշենքի տանիքը, վիրահատարանը, ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքը, հետվիրահատարանը, կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի ծառայության, ուրոլոգիական ծառայության բաժինները: Ընդհանուր առմամբ շինարարական նյութածախսը կազմել է 29․875.000 դրամ:
Քայլ առ քայլ արվում է ամեն ինչ, որ կենտրոնը լիարժեք ու որակյալ ծառայություններ մատուցի թե՛ երևանցիներին և թե՛ մարզերի բնակիչներին: