«Երևան բալետ ֆեստ». «Կարապի լիճ»

05.06.2024

Զգացողություններ ու պատմություններ՝ պարարվեստի լեզվով:  Մայրաքաղաքում շարունակվում է բալետային փառատոնը:  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Երևան բալետ ֆեստ»-ի երրորդ օրը հանդիսատեսին մատուցեց «Կարապի լիճ» ներկայացումը: 
Թումանյանի անվան զբոսայգու բացօթյա դիտումներին շտապում են փոքրերն ու մեծերը: Առանձին հրավիրվել են նաև քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համատեղ սոցիալական ծրագրերում ընդգրկված տարեցները: 
Բալետային փառատոնը կամփոփվի հունիսի 5-ին՝ Թբիլիսիի թատրոնի գալա ծրագրով: