«Երևան ԱՐՏ» գեղանկարչական ցուցահանդեսի բացում` Սարյան պուրակում

11.10.2015

Մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկում`Սարյան պուրակում, «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում բացվել է «Երևան ԱՐՏ» գեղանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված գործերը հագեցած են մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի գույներով, Երևանյան տեսարաններով: Հատկապես գեղանկարի ժանրի սիրահարները ցուցահանդեսում իրենց հետաքրքրող շատ գործեր կտեսնեն: Ցուցադրվել են նաև թեմատիկ հավաքածուներ, որոնցում ևս գերիշխողը Երևանի ու նաև տոնական քաղաքի մթնոլորտն է:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին