«Երևան 2800». տոնական միջոցառումների համատեքստում հնչել է նաև ռոք երաժշտություն

21.10.2018

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ կազմակերպած տոնական բեմերից մեկն իր շուրջն էր համախմբել ռոք երաժշտության սիրահարներին: Այս տարի ռոքի սիրահարներին էր տրամադրվել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածը: Իրենց երկրպագուներին ռոքի խելահեղ ռիթմ են հաղորդել հանրահայտ և սիրված «Նեմրան», «Որդան կարմիրը», «Բամբիռը», «Դոգման», «Բոյինգը» և հանդիսատեսի համակրանքը վայելող այլ խմբեր:

Հարկ է նշել, որ ռոքը վաղուց արդեն համարվում է երևանցիների ամենասիրված երաժշտական ուղղություններից մեկը: Հենց այդ պատճառով ռոք համերգները վերջին տարիներին «Էրեբունի- Երևանի» առթիվ նախատեսված տոնական միջոցառումների անբաժան բաղադրիչն են դարձել: Սակայն մայրաքաղաքի 2800-րդ հոբելյանի ռոք ծրագիրն ավելի ընդգրկուն էր:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին