«Էրեբունի-Երևան 2797». սոցիալական ծրագիր, օր 4-րդ

04.10.2015

Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ անցկացվող սոցիալական ծրագրի 4-րդ օրը: 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում մայրաքաղաքի սոցիալական ամենատարբեր խմբերի ընտանիքների: Ծրագրի 4-րդ օրը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նվերներ կստանա ընդհանուր թվով 409 ընտանիք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին