«Էրեբունի-Երևան 2797». բեմում դասական երաժշտություն է
Դասական երաժշտության համերգ էր Կոնսերվատորիայի պուրակում, Կոմիտասի արձանի շուրջբոլորը։ Այստեղ, ինչպես «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ևս մի շարք բեմերում, տարբեր ժամերին համերգային բազմաժանր ծրագրեր էին։
Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն սաները ունկնդրին են ներկայացրել հայ ու արտասահմանյան դասականների ստեղծագործություններ։ Երեկոյանալուն պես` դպրոցահասակ երաժիշտները բեմահարթակը զիջել են ավագ սերնդի դասական երաժիշտներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն