Երաժշտաթատերական զբոսանք՝ Հյուսիսային պողոտայում

11.10.2015

Հյուսիսային պողոտայի երկայնքով՝ տոնական բեմահարթակների չորսբոլորը, աշխույժ երաժշտական ֆլեշմոբեր էին՝ պարային համույթների, որոնք ի դեպ տարազավոր էին ու ժամանակակից պարային հագուստներով, և անցորդների մասնակցությամբ։ Ազգագրականն ու տարբեր ոճային պարերը համադրող ֆլեշմոբերն ուղեկցել են բեմական տարբեր ներկայացումներին։ Տոնական կանոնավոր այս խառնաշփոթում տարբեր տարիքի ու ազգության անցորդներ իրենց հետաքրքրող ու գրավիչ բազմապիսի ելույթներ գտան։

Երևանի քաղաքապետարանի դիմացից Հյուսիսային պողոտա հասած պարային շքերթը միացել է պարային զբոսանքին՝ այդպիսով յուրօրինակ տոնականություն հաղորդելով Երևանի օրվան։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին