«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում
Թարգմանչաց տոնի առթիվ հունիսի 15-ին և 16-ին սիրով հրավիրում ենք Երևանի քաղաքապետարան` մասնակցելու ժամը 11:00-ից մեկնարկող «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառին: Միջոցառման ընթացքում տեղի կունենան շնորհանդեսներ, կներկայացվեն նոր հրատարակված մանկական, մասնագիտական, գեղարվեստական գրքեր, թարգմանություններ:
Ցուցահանդես-տոնավաճառին ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերելու դասական ու արդի գրականության լավագույն նմուշներ, իսկ ժամը 20:00-ից՝ վայելելու գրական բոհեմ համերգ-երեկո՝ պոետների, երգիչ-երգահանների ու ասմունքողների մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետարան