Ընթանում են սանմաքրման որակի բարելավման աշխատանքներ
12.03.2025
Մայրաքաղաքում մեկնարկել է փողոցների լվացումն ու մաքրումը: Ժամը 01:00-ից մինչև 07:00-ը Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքները: Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները: