Ընդունելության մրցույթ՝ Ստեղծագրության ակադեմիայում

07.06.2024

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ընդունելության մրցույթ՝ Ստեղծագրության ակադեմիայում: Նոր նախագծի շրջանակում հինգ անվանակարգի համար՝ բանաստեղծություն, արձակ, դրամատուրգիա, կինոսցենար, արվեստի քննադատությու,ն հայտարարվում է ընդունելության մրցույթ մինչև հունիսի 15-ը: 
Ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից հնարավորություն կստանա անվճար մասնակցել դասընթացների՝ բաղկացած 10 մասից: Դասընթացները կանցկացնեն ոլորտի առաջատար մասնագետները: Ավարտին կտրվեն մասնակցության վկայագրեր:
Դասընթացներից հետո շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցել  ծրագրի շրջանակում հայտարարվող մրցույթին: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կհատկացվի դրամական պարգև: Մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ: Իսկ լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում:
Շրջանավարտների մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ։ 
Ծրագիրը կմեկնարկի հուլիսին։
Դիմել կարող են 18 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ցանկացողները: 
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 20-ը լրացնել ձևանմուշը
 

Լուսանկարներ