Ընդլայնվող կանաչապատ տարածքներ՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս շարունակելու է ընդլայնել և բազմազանեցնել մայրաքաղաքի կանաչ տարածքները: Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան-Լվովյան փողոցների հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա զբոսայգի:
Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու վերահիմնումն է:
Նախատեսվում է նաև մայր ջրագծերի կառուցում և ոռոգման ցանցի արդիականացում: