Ձևավոր թիավարության ցուցադրական ելույթներ` Կարապի լճում
11.10.2015
Երևանի 2797-րդ տարեդարձի առիթով այս տարի Կարապի լիճը ցուցադրության հարթակ էր դարձել նաև ձևավոր թիավարություն մարզաձևի սիրահարների համար: Կազմակերպիչները հոգացել էին, որ մարզիկները ոչ միայն ցուցադրեն իրենց վարպետությունը, այլև դրա հետ միասին ցանկացողներին հնարավորություն ստանան որոշ չափով հասկանալու մարզաձևի նրբությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն