Դավթաշեն. բակային ավելի քան 8000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից
Երևանյան հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվում են Երևանին ու երևանցիներին: Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում բակային ավելի քան 8000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից ու բարեկարգվում է:
Բնակիչների համար հարմարավետ պայմաններ կապահովվի նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգում: Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ, կտեղադրվեն աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր:
Հիմնանորոգման փուլում է նաև Երևանի հ. 61 մանկապարտեզը: