Դարձեք «Երիտասարդության հարցերի խորհրդի» անդամ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում։
Խորհրդի նպատակն է աջակցել Երևան համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ու հասցեավորված և նպատակային իրականացմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը համայնքային կյանքի տարբեր բնագավառներում։
Խորհրդի խնդիրներն են՝
ա) Երևան համայնքում երիտասարդական քաղաքականության հասցեականության և արդյունավետության բարձրացումը։
բ) Երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը համայնքային երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։
գ) Երևանում բնակվող երիտասարդների հարցերին առնչվող համայնքային ծրագրերի և նախաձեռնությունների քննարկումը և համապատասխան ծրագրային և ֆինանսական առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։
դ) Երևանում բնակվող երիտասարդների կարիքների և երիտասարդներին առնչվող կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների քննարկումը և համապատասխան առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։
ե) Երևանում երիտասարդական աշխատանքի, կամավորության և ոչ ֆորմալ կրթության զարգացմանն ու ճանաչմանն ուղղված աշխատանքների իրականացումը։
Խորհրդին կարող են անդամակցել բոլոր այն շահագրգիռ անձինք, ովքեր՝
- ունեն տեղական, ազգային կամ միջազգային երիտասարդական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ։
- ակտիվ գործունեություն և ծրագրեր են իրականացնում Երևան քաղաքում երիտասարդների աջակցման, հզորացման և զարգացման ուղղություններով։
- հանդիսանում են երիտասարդական աշխատող, երիտասարդության հարցերի փորձագետ կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ։
- տեղեկացված են երիտասարդության ոլորտի մարտահրավերներից, զարգացումներից և միտումներից։
- պատրաստ են հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ Երևանում երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման մեջ։
Խորհրդին միանալու համար պետք է մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ը ինքնակենսագրականն (CV) ուղարկել erit.khorhurd@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Տեղեկացնում ենք, որ Խորհրդի կազմը սահմանափակ է, և վերջնական ընտրությունը կատարվում է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից՝ նշված չափորոշիչների համաձայն:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-396 հեռախոսահամարով կամ գրել erit.khorhurd@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Լուսանկարներ