Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պողոտան

09.07.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,

ճանապարհի միջին նորոգման  աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. – Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. - Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
 

Լուսանկարներ