Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը

20.09.2024

Հարգելի՛ քաղաքացիներ.
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. - Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. - Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։ Աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով խնդրում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
 

Լուսանկարներ