Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը

27.07.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
 

Լուսանկարներ