Ճանաչողական նախաձեռնություն երեխաների համար

11.06.2026

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և դրա ժամանակ կազմակերպվող միջոցառումների ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ երեխաների համար նախատեսվել և իրագործվում են ճանաչողական, կրթական և ժամանցային մի շարք նախաձեռնություններ։

Կազմակերպվել էր ճանաչողական այց «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան, որտեղ երեխաներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու շոկոլադի արտադրության ամբողջ գործընթացին՝ հումքի մշակումից մինչև պատրաստի արտադրանքի փաթեթավորում։

Հատկապես կարևոր է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ծրագրերում ընդգրկելը՝ նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու և համայնքային կյանքում լիարժեքորեն ներգրավելու գործընթացը խթանելու տեսակետից։

Լուսանկարներ