Չինաստանի կառավարության տրամադրած շտապօգնության մեքենաների մի մասը կշահագործվի Երևանում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 200 ժամանակակից տեխնիկայով հագեցած շտապօգնության մեքենա, որոնցից 49-ը տրամադրվել է Երևանին, իսկ մյուսները՝ ՀՀ մարզերին:
Մեքենաների հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր:
ՉԺՀ կառավարության կողմից Երևանին տրամադրված մեքենաներից 42-ը շահագործման կհանձնվեն 2019 թվականից, իսկ մյուս 7 մեքենաները կպահվեն որպես պահեստային:
Այսպիսով, գործող 35 մեքենայի փոխարեն մայրաքաղաքում կանչերը կսպասարկվեն 42 նոր մեքենայով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն