Բնապահպանական-կրթական ծրագիր՝ Երևանում

27.08.2022
Բնապահպանություն

«Բրդլինքս Հայաստան» հասարակական կազմակերպությունը «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հետ արդեն մի քանի տարի զբաղվում է բնապահպանական՝ սպիտակ, աղտոտված արագիլների խնդրով: Մասնագետները ենթադրում են, որ պատճառը ջրային և ցամաքային տարածքների աղտոտումն է սննդային յուղ և ձեթ պարունակող թափոններով: Ծնողները կերակրում են ձագերին նման նյութերով՝ աղտոտելով նաև փետուրները, ինչի պատճառով թռչունների ձագերը չեն կարողանում թռչել և չվել:

Սպիտակ արագիլների մոնիթորինգի ցանցը Երևանի հարակից՝ Արարատի և Արմավիրի համայնքներից հայտնաբերում և հավաքում է չթռչող արագիլներին, իսկ ծրագրին միացած կամավորները տեղափոխում են թռչուններին Քանաքեռ-Զեյթունում գտնվող առանձնացված փոքր այգի, որտեղ մաքրում, խնամում և հետո կրկին բաց են թողնում հատուկ տարածքներ:

Խնդրի լուծումը բնապահպանների կարծիքով արտադրական թափոնների կառավարումն է:

Մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական-կրթական ծրագրի նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը:

Ծանոթանալով խնդրին՝ քննարկվել են համայնքի հնարավոր աջակցության ուղղությունները:

Լուսանկարներ

Տեսնել ավելին