Բացօթյա սփինինգ և մարզական պարեր՝ Շահումյանի անվան հրապարակում
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից Ստեփան Շահումյանի անվան հրապարակում կանցկացվեն բացօթյա սփինինգի (հեծանվային վարժությունների) և մարզական պարերի համատեղ մարզումներ։
Մարզումները կիրականացնեն «ԳՈԼԴՍ ՋԻՄ» ֆիտնես-կենտրոնի փորձառու մարզիչները։ Մասնակցել կարող են 16 տարին լրացած բոլոր ցանկացողները, իսկ մարզման փորձ ունենալը պարտադիր չէ։
Կարող եք գալ սպորտային հագուստով կամ օգտվել տեղում նախատեսված զգեստափոխման տարածքից։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:
Լուսանկարներ
