Բացօթյա համերգային ծրագիր՝  հունիսի 1-ը օպերային աստղերի հետ

19.05.2025
Մշակույթ

Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին Ազատության հրապարակում կկայանա բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Հայաստանում առաջին անգամ իրականացվող՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» բացօթյա համերգային ծրագրով Երևանի և մարզերի տաղանդավոր պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան անվանի օպերային աստղերի հետ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:

Տեսանյութ

Բացօթյա համերգային ծրագիր՝  հունիսի 1-ը օպերային աստղերի հետ