Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է. այս անգամ ստուգայցը Ավանում էր

27.06.2024

Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ Ավան վարչական շրջանում ստուգայց է իրականացրել:

Առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են, կազմվել են արձանագրություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ իրականացվող սննդամթերքի վաճառքի համար:

Տեսանյութ

Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է. այս անգամ ստուգայցը Ավանում էր