Բարեկարգվում են Ավան վարչական շրջանի բակերը

23.05.2024
Բարեկարգում

Ավան վարչական շրջանում շարունակվում են բնակելի շենքերի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, ճեմուղիներ, տեղադրվում են խաղասարքեր և զրուցատաղավարներ: 
Ավան վարչական շրջանում այս տարի ընդհանուր առմամբ 9 բակային տարածք կհիմնանորոգվի:  
Գործընթացը կրում է շարունակական բնույթ. մայրաքաղաքում բոլոր բակային տարածքները փուլ առ փուլ կդառնան առավել հարմարավետ և բարեկարգ: 


 

Տեսանյութ

Բարեկարգվում են Ավան վարչական շրջանի բակերը