Բարեկարգ բակ՝ Արցախի 14 հասցեում

23.08.2024
Բարեկարգում

Մայրաքաղաքում փուլ առ փուլ բարեկարգվում են բազմաբնակարան շենքերի բակային տարածքները: 
Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14 հասցեում աշխատանքներն ընթացքում են: Ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը: Այժմ դրանց փոխարեն բակում կառուցվում է շատրվան, ֆուտբոլի դաշտ և հարմարավետ խաղահրապարակ՝ երեխաների համար. տարածքում կլինի կանաչ գոտի, կտեղադրվեն նստարաններ ու զրուցատաղավար: Արդիականացվել է նաև բակի  գիշերային լուսավորությունը:

Տեսանյութ

Բարեկարգ բակ՝ Արցախի 14 հասցեում