Բակերի բարեկարգում՝ Արաբկիր վարչական շրջանում

21.05.2024
Բարեկարգում

Արաբկիր վարչական շրջանում 4 բնակելի շենքերի հարակից տարածքներ մաքրվում են ապօրինի շինություններից ու ցանկապատերից: Ազատված տարածքները բարեկարգվում են. կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, ճեմուղիներ, տեղադրվում են խաղասարքեր և զրուցատաղավարներ: Ծրագրի շրջանակում իրականացվում է նաև  բակային տարածքի կանաչապատում:
Վարչական շրջանում ևս 13 բակերի նախագծման աշխատանքներ ընթացքի մեջ են:  
Գործընթացը կրում է շարունակական բնույթ. մայրաքաղաքում բոլոր բակային տարածքները փուլ առ փուլ կդառնան առավել հարմարավետ և բարեկարգ: 
 

Տեսանյութ

Բակերի բարեկարգում՝ Արաբկիր վարչական շրջանում