Բակային շաբաթօրյակ` Նոր Նորք վարչական շրջանում
01.08.2026
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են բակային շաբաթօրյակներ, որոնց ընթացքում մաքրվում են բակային տարածքներն ու թարմացվում հարակից կանաչապատ գոտիները։ Այս անգամ հերթը Նոր Նորք վարչական շրջանինն էր. մասնավորապես, աշխատանքներն ընթանում էին 6-րդ զանգվածի միջբակային հատվածներում և գլխավոր մայթեզրերին։