Բակային խաղերի գունազարդման աշխատանքներ` Արաբկիր վարչական շրջանում

13.10.2015

Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են նախորդ տարիներին տեղադրված բակային խաղերի գունազարդման աշխատանքները: Այս գործընթացն իրականացվում է ամեն տարի, իսկ նպատակը արևից խունացած մետաղյա կառուցվածքների տեսքը վերականգնելն ու կորոզիայի վտանգը կանխելն է:

Աշխատանքներն ընթանում են համաձայն նախապես բակերում կատարված գույքագրման:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ