Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակը բարեկարգվում է
Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջայցից մեկ ամից անց սկսվել են խոստացած ֆուտբոլի դաշտի կառուցման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։
Այս բակում 22 ավտոտնակ կքանդվի, իսկ երկու ամսից արդեն բակը կունենա այն տեսքը, որը բնակիչներն են ցանկացել։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ այս ընթացքում Շենգավիթում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 72 ավտոտնակ, իսկ 170 զավթված տարածք՝ վերադարձվել համայնքին։
Մայրաքաղաքի բոլոր բակերը փուլ առ փուլ դառնալու են առավել հարմարավետ բոլոր բնակիչների համար, չեն լինելու անօրինական «տերեր», և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ծառայելու են իրենց նպատակին։