Երևանին ողջունել են նաև հայաստանաբնակ ազգային համայնքները

11.10.2015

Կարապի լճի բեմահարթակին ազգային փոքրամասնությունների համույթների ու անհատ կատարողների ներկայացուցիչների ողջույն-համերգն էր, որին մասնակցել են տարբեր ազգությունների՝ երևանաբնակ, ինչպես նաև Հայաստանի մարզերից եկած 11 ազգային համայնքների համույթներն ու անհատ կատարողներ։ 

Ազգային համայնքների ներկայացուցիչների խոսքերով՝ իրենց ելույթը ոչ միայն ողջույնի խոսք է մայրաքաղաք Երևանին, այլ նաև ժողովուրդների բարեկամության ու ազգային մշակույթների երկխոսության յուրօրինակ հարթակ, որն «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ամեն տարի կարևորում է։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ